Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։