Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները։Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանը եղել է ավտոմեքենայի հետևում։