«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին պատգամավոր, նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) դեռ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքի սեփականատերն է։ 2003-2007 թթ․ նա կարողացել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակին հարող այս պետական շենքը, և նրան պատկանող «Հանարդ» ընկերությունը Պետգույքի կառավարման վարչությանը, ֆիննախին վարձով տարածքներ էր տրամադրում, որի դիմաց պետբյուջեից մեծ գումարներ էին վճարում։ Հետո Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման համար, նա թաքնվեց իրավապահներից՝ մինչ օրս հետախուզվում է:
Թվում է, թե նախևառաջ հենց այդ շենքը պետք է վերադարձվեր պետությանը, սակայն պարզվում է՝ դրա ճակատագիրը դեռ անորոշ է։ Եթե մասնավորեցման որոշումն անօրինական ճանաչվի, ապա մի քանի տասնյակ գործարարներ, որոնք այս տարածքում բիզնեսներ ունեն, կտուժեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։