Հետևեք մեզ։

BBC-ի ադրբեջական ծառայությունը դադարում է գործել. կարգադրել է երկրի ԱԳՆ-ն

10:21, 21 փետրվար 2025
BBC-ի ադրբեջական ծառայությունը դադարում է գործել. կարգադրել է երկրի ԱԳՆ-ն

Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է կասեցնել BBC News-ի ադրբեջանական  ծառայության գործունեությունը Բաքվում։


BBC-ի այսօր տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշում է կայացվել փակել գրասենյակը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից բանավոր հրահանգ ստանալուց հետո:


BBC-ի խոսնակը Ադրբեջանի կառավարության որոշման վերաբերյալ ասել է.

 

«Մենք խորապես ցավում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար։ BBC-ն հայտարարել է, որ այս որոշումը կխոչընդոտի իր հաշվետու գործունեությանը Ադրբեջանում»:

Վերլուծական