Հետևեք մեզ։

«Հանուն Հայաստանի». ՔՊ-ն սկսում է դրամահավաք-արշավ

07:43, 21 փետրվար 2025
«Հանուն Հայաստանի». ՔՊ-ն սկսում է դրամահավաք-արշավ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի համակիրներ, աջակիցներ: Կուսակցությունը սկսում է դրամահավաք-արշավ Գյումրիի եւ Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավները եւ կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

Հայտնում են կուսակցությունից և ներկայացրել են հաշվեհամարը:

 

«Նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 2 500 000 ՀՀ դրամը (Երկու միլիոն հինգ հարյուր հազար): Իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող: 

 

Շնորհակալ ենք Ձեր նվիրատվության համար: Հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները