Հետևեք մեզ։

Լիլիթ Գալստյանն առաջարկել է ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարական ֆարսը

08:48, 21 փետրվար 2025
Լիլիթ Գալստյանն առաջարկել է ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարական ֆարսը
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկել է ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկել Բաքու։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ-ն։
 
Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին Լիլիթ Գալստյանն առաջարկել է ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարական ֆարսը։
 
Պատգամավորի պնդմամբ` այն կծառայի հետևյալ նպատակներին՝
 
• Համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին,
• Կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը,
• Կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը Մարդու իրավունքներին
• Կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ։
 
ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները