Սիրելի ուսանողներ, փետրվարի 21-ի և փետրվարի 22-ի չեղարկված քննությունները կտեղափոխվեն սույն թվականի փետրվարի 24-ին: Այս մասին հաղորդել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Քննությունների ժամանակացույցի և այլ մանրամասների մասին ձեզ կտեղեկացնեն դեկանատները` օրվա ընթացքում։
Հ․Գ․ Վստահ եմ, որ արդյունավետ կօգտագործեք այս օրերը և եղանակային այս արտակարգ պայմաններում՝ արտակարգ կհանձնեք քննությունները»,- գրել է նա։
Ավելի վաղ Մուրադյանը հաղորդել էր, որ դասապրոցեսը հետաձգվում են՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները։