Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում հերթական անգամ բռնութուն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող բուժակի նկատմամբ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվել Գյումրի քաղաքի շտապօգնություն և նշված կանչի վայր է մեկնել Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ: Հասնելով բուժառուի տուն՝ բուժակը փորձել է անցնել իր աշախատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվել է բուժակի վրա, կիրառել է բռնություն, անգամ օգտագործել է մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:
Բուժակը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի մասին տեղեկացել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Ախուրյանի բաժնի ծառայողները, սակայն բաժնում մինչև այս պահը ոչինչ չեն ձեռնարկել ու փորձում են Գյումրու բուժանձնակազմին համոզել, որպեսզի դեպքի մասին չբարձրաձայնվի, քանի որ բուժակի նկատմամբ ոտնձգություն կատարողը Ախուրյանի նախկին ոստիկանապետերից մեկի ազգականն է:
Աղբյուրի տեղեկություններով՝ բուժակը 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից։