Հետևեք մեզ։

Առատ ձյունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարում՝ կաթվածահար դարձնելով քաղաքը. սա նշանակում է՝ քաղաքի կառավարումն արդյունավետ չէ. Սուրեն Սուրենյանց

12:43, 21 փետրվար 2025
Առատ ձյունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարում՝ կաթվածահար դարձնելով քաղաքը. սա նշանակում է՝ քաղաքի կառավարումն արդյունավետ չէ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան որ էջում գրում է.

«Ավինյանի «արջի քունը» 

Երեկ Երևանում առատ ձյուն եկավ: Ձմեռ է, պատահում է: 

Ամենաշատը երեխաներն են ուրախացել. համ ձյուն է եկել, համ էլ՝ դպրոց չեն գնում:  Այստեղ թեման լրջացնենք. փաստորեն առատ ձյունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարում՝ կաթվածահար դարձնելով քաղաքը: 

Սա առնվազն նշանակում է՝ քաղաքի կառավարումն արդյունավետ չէ, ենթակառուցվածքները կայացած չեն, չնայած սպասվող ձյանը՝ համապատասխան ծառայությունները կրկին ու կրկին պատրաստ չեն: 

Օրինակ, ինչո՞ւ ձյունն այնպիսի «արտակարգ դրություն» մտցրեց, որ քաղաքային տրանսպորտի զգալի մասը չկարողացավ գիծ դուրս գալ, ինչի հետևանքով էլ, ի դեպ, դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատում: 

Եթե ամեն բան եղանակի վրա բարդենք, ապա հյուսիսային երկրների մեծ մասը ձմռանը պետք է «արջի քուն» մտնի: 

Ուրեմն, ո՞րն է Ավինյանի «արջի քուն» մտնելու պատճառը: 

Մեր քաղաքապետի չի՞ ուզում այս հարցի պատասխանը տալ: 

Երբ մոտենանք անկեղծության մոգական պահին, ապա կպարզվի, որ նոր ավտոբուսների մեծ մասը ձմեռային անվադողեր չունեն: Թե բա՝ որակյալ սպասարկում, տրանսպորտի թանկացում, ֆլան- ֆստան... 

Իսկ եթե ավելի անկեղծանանք, Երևանը պարզապես քաղաքապետ չունի...»։ 

 

Վերլուծական