Հետևեք մեզ։

Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն, կլինի մերկասառույց

10:52, 21 փետրվար 2025
Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն, կլինի մերկասառույց

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն հայտնում է փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

 

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

 

​Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շատ ուժեղ, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մարզերում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

 

Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 21-ի ցերեկը, 25-ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կնվազի 2-3, 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները