Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 21-ի ցերեկը, 25- ին՝ 17-20 մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կնվազի 2-3, 22-24-ը, հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը՝ շատ ուժեղ, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 17․9°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.1°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.7°C