Հետևեք մեզ։

«Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մյուսը՝ ՀՀ սահմանադրությանը». Ասկերով

14:50, 21 փետրվար 2025
«Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մյուսը՝ ՀՀ սահմանադրությանը». Ասկերով

Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը հետաձգվել է Բայդենի վարչակազմի ճնշման ներքո։

«Այսօրվա դրությամբ համաձայնեցված են խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը։ Դրանցից մեկը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը»,- նշել է Ասկերովը։

Նա հավելել է, որ երկրորդ կետը, որը չի համաձայնեցվել, Հայաստանի սահմանադրության փոփոխություններն են, որոնք «տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։

«Նրանց Անկախության հռչակագրում խոսվում է «Լեռնային Ղարաբաղի» Հայաստանին պատկանելու մասին։ Սակայն Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են նոր սահմանադրության մշակման մասին։

 «Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ»,- ասել է փոխխոսնակը։

Վերլուծական