Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, եթե առողջությունը խանգարի նրան կատարել իր պարտականությունները, նա կանի իր ընտրությունը։ Այս մասին հայտարարել է կարդինալ Ջանֆրանկո Ռավասին։
«Կարծում եմ՝ այո (նա կարող է հրաժարվել գահից-խմբ.): Եթե նա լուրջ դժվարություններ ունենա իր պարտականությունները կատարելիս, նա կկատարի իր այդ ընտրությունը: Կարծում եմ՝ նա կարող է որոշել հրաժարական տալ։ Նրա որոշելիքն է, վերջին խոսքը նրանն է։ Նա մեծ ցանկություն ունի հույսին նվիրված հոբելյանական տարի անցկացնելու։ Դա նրա համար կարևոր է»,- ասել է կարդինալը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
88-ամյա Պապը փետրվարի 14-ից գտնվում է հիվանդանոցում և նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։