Մայիսի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում երկկողմ բանակցություններ կանցկացնեն խաղաղության պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուիչ Մարիա Զախարովան:
«Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունները կանցկացվեն առանձին։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կդիտարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում դինամիկ իրավիճակը»,- հավելել է Զախարովան։
ետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ