Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հինգ օրվա ընթացքում երկրորդ ստորգետնյա ցնցումն է տեղի է ունեցել։ Ըստ երկրի՝ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալների, 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Մամաքի շրջանում։ Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ թույլ ցնցումներ են զգացվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ուրբաթ առավոտյան Մամաքի շրջանում գրանցված ցնցումը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա՝ դառնալով վերջին հինգ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժը։
Երկուշաբթի օրը 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Անկարայում։