Հետևեք մեզ։

Պուտինը ծրագրում է հեռախոսազրույց Չինաստանի ղեկավարի հետ ԱՄՆ-ի բանակցությունների վերաբերյալ

12:48, 21 փետրվար 2025
Պուտինը ծրագրում է հեռախոսազրույց Չինաստանի ղեկավարի հետ ԱՄՆ-ի բանակցությունների վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարող են քննարկել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Արժե սպասել», - պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե պլանավորվում է արդյոք Պուտինի և Սի Ցզինպինի զրույցը Ռիադում բանակցություններից հետո։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ շատ մոտ ապագայում ԲՐԻԿՍ-ի իր գործընկերներին կտեղեկացնի Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների արդյունքների մասին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները