Հետևեք մեզ։

Որտե՞ղ է ՀՀ իշխանության բարոյական պահանջը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհապաղ ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Սեյրան Օհանյան

16:24, 21 փետրվար 2025
Որտե՞ղ է ՀՀ իշխանության բարոյական պահանջը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհապաղ ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է.

«Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունը  «դատում է» ազատ ապրելու ցանկություն ունեցող, օրինական ինքնորոշված և համաժողովրդական քվե ստացած Արցախի  ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Ո՞ւր է նայում միջազգային հանրությունը։ 

Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ազգակործան իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհապաղ ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,-գրել է նա և կիսվել Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ՝
ուղղված միջազգային հանրությանը, ի նշան բողոքի՝ Բաքվում անցկացվող  հակաօրինական «դատավարության» դեմ։

 

 

Վերլուծական