Հետևեք մեզ։

Ես չեմ սխալվել․ Անահիտ Հակոբյանը՝ «Դեպի Եվրատեսիլ 2025» մրցույթի մասին

16:47, 21 փետրվար 2025
Ես չեմ սխալվել․ Անահիտ Հակոբյանը՝ «Դեպի Եվրատեսիլ 2025» մրցույթի մասին

Երգչուհի Անահիտ Հակոբյանն անդրադարձել է «Դեպի Եվրատեսիլ 2025» մրցույթին և ինստագրամյան իր էջում կիսվել տպավորություններով: 


«Ի՞նչ տվեց ինձ «Դեպի Եվրատեսիլը»: Առաջին հերթին «գերազանցիկի սինդրոմից» ձերբազատվելու հնարավորություն: Ես էլ եմ մարդ ու ես էլ կարող եմ վիզուալ ու բովանդակային էքսպերիմենտների գնալ, միաժամանակ ներսում մնալ իսկական Անահիտը: Ես չեմ սխալվել, թեև անգամ սխալվելու իրավունք էլ ունեի: Ես մի բան գիտեմ՝ երգել ողջ հոգով, սրտով ու ամեն բջիջով: Իսկ դա ես արել եմ։

Այն ինձ տվեց նաև երկու հարազատ մարդկանց, ում հետ անցանք դժվար ու լուսավոր ճանապարհ։ Իմ հիշողությունների «զարդատուփում» այս օրերին ես հավաքել եմ բազմաթիվ գանձեր, որոնք կջերմացնեն հոգիս այս ձյունառատ եղանակին:
Ես գիտեմ, որ սա մեր ճանապարհի սկիզբն է: Սիրում եմ ձեզ ու շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար»,- տեսանյութին կից գրել է  երգչուհին։

Վերլուծական