Հետևեք մեզ։

Ջրային ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին

16:59, 21 փետրվար 2025
Ջրային ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովումը։ 

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարի կողմից հատկապես կարևորվել է ավագանիների, ինչպես նաև համայնքային ծառայողների կարողությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստման դասընթացները, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը, ջրային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։

Նախարարը ընդգծել է՝ ջրային ոլորտը ՀՀ կառավարության առաջանահերթություններից է։

Կարևորվել է նաև ճանապարհային անվտանգության ոլորտում փոխգործակցության շարունակականությունը։

 

Վերլուծական