Հետևեք մեզ։

Ուղիղ ասեմ․ իմ նկատմամբ քրեական հետապնդումն՝ անկախ նրանից, որ չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել․ փաստաբան Էրիկ Ալեքսանյան

17:40, 21 փետրվար 2025
Ուղիղ ասեմ․ իմ նկատմամբ քրեական հետապնդումն՝ անկախ նրանից, որ չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ  ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել․ փաստաբան Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․

«Անհրաժեշտ եմ համարում պարզաբանել մեկ հանգամանք ևս. իսկապես ես անչափ շատ եմ սիրում փաստաբանի գործունեությունը: Որպես փաստաբան հանդես գալը, որպես պաշտպան հանդես գալը, պայքարելն իրավունքների և շահերի պաշտպանության համար, լինել դատարանում թոհուբոհի մեջ, չի կարող փոխարինվել որևէ այլ գործունեության հետ: Միաժամանակ պետք է ուղիղ ասեմ, իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ այսպես թե այնպես ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այդ դադարը կարևոր է անկախ նրանից ես կարդարացվեմ, թե բողոքարկման գործընթացում կլինեմ: Այն ինձ հնարավորություն կտա գիտելիքներս կատարելագործելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ եռանդով վերադառնալու»:

Նշենք, որ ավելի վաղ Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր․

«Այսօր կանգնած եմ մի կարևոր հանգրվանի առջև։ Տարիներ շարունակ ես նվիրել եմ իմ ուժերը, գիտելիքը և փորձը արդարության պաշտպանությանը՝ պայքարելով յուրաքանչյուր իրավունքի համար։ Այդ ճանապարհին ես հանդիպել եմ հզոր գործընկերների, վստահել եմ իմ գիտելիքը սերունդներին և, ամենակարևորը, օգնել եմ մարդկանց գտնել արդարությունը»։

Վերլուծական