Հետևեք մեզ։

Զելենսկիի ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հանդիպումներում․ Թրամփ

22:23, 21 փետրվար 2025
Զելենսկիի ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հանդիպումներում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Զելենսկիի ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպումներում։
«Նա բողոքում է, որ ինքը ներկա չէ այն հանդիպմանը, որը մենք ունեցանք Սաուդյան Արաբիայում: Դե, նա երեք տարի հանդիպումների մեջ է մի նախագահի հետ, ով չգիտեր, թե ինչ է անում: Նա երեք տարի է, ինչ հանդիպումների է եղել, և ոչինչ չի ստացվել: Այնպես որ, անկեղծ ասած,  կարևոր չէ նրա ներկայությունը հանդիպումներին: Նա դրանց հաճախել է երեք տարի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Զելենսկին հանդիպմանը չի հրավիրվել, քանի որ նա շատ վատ է հանդես եկել որպես բանակցող․
 
«Ես նրան հետևել եմ տարիներ շարունակ և դիտել եմ, թե ինչպես է նա բանակցում առանց խաղաքարտի»:
Ամերիկացի առաջնորդը նաև հիշեցրել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի՝ վերջերս Կիև կատարած այցը, որը պետք է Զելենսկու հետ համաձայնագիր ստորագրեր հազվագյուտ հողային օգտակար հանածոների վերաբերյալ։ Թրամփն ասել է, որ երբ Բեսենտը ցանկացել է գործարք կնքել, չի կարողացել կրկին հանդիպել Զելենսկու հետ։

Վերլուծական