Առաջիկա երկու շաբաթում նախատեսվում է ռուս-ամերիկյան հերթական հանդիպում որոշ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները։
«Գոյություն ունի սկզբունքային պայմանավորվածություն՝ անցկացնել համապարփակ խորհրդակցություններ։ Պետք է տեղեկություններ ստանալ, թե ամերիկյան կողմից ով է հանդես գալու։ Մենք ամերիկացիներին հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորինս արագ սկսելու այս աշխատանքը։ Այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին»,-ասել Է Ռյաբկովը։
Հանդիպում տեղի կունենա երրորդ երկրում։