Հետևեք մեզ։

Տեղի կունենա ՀՅԴ ընդհանուր ժողովը, որի ժամանակ կընտրվի գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն. «Ժողովուրդ»

10:53, 22 փետրվար 2025
Տեղի կունենա ՀՅԴ ընդհանուր ժողովը, որի ժամանակ կընտրվի գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 26-ին, Երևանի «Էլիտ պլազա» կենտրոնում տեղի կունենա «Հայ հեղափոխական դաշնակցության» ընդհանուր ժողովը, որը սովորաբար տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ականներն արդեն տևական ժամանակ է պատրաստվում են այս ժողովին, որի ընթացքում քննարկվելու են «Դաշնակցության» առաջիկա անելիքները, ժողովին մասնակցող պատգամավորների կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է նաև ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն։ Բյուրոյի նոր կազմի հաստատումից և հաջորդ 4 տարիների քաղաքականության մշակումից հետո ՀՅԴ Հայաստանի մարմինը ներկայացուցչական ժողովի ընթացքում կընտրի Գերագույն Մարմնի նոր կազմ, որը գործում է 2 տարի ժամկետով:

 

Ընդհանուր ժողովին ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կկատարվեն։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ընդհանուր ժողովին հրավիրված են նաև տարբեր քաղաքական դեմքեր, պատգամավորներ»։



Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական