Արաբական Միացյալ Էմիրությունները և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր կկնքեն: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի հարցերով պետնախարար Թանի բեն Ահմեդ ազ Զեյուդին։
«Անցյալ տարվա կարևոր իրադարձություններից էր ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստումը։ Այդ համաձայնագրի վրա աշխատանքը տևեց գրեթե մեկուկես տարի: Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթի ստորագրմանը 2-3 ամսից»,- ասել է նա։
Նրա խոսքով` վերջին 3 տարիների ընթացքում ԱՄԷ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը 3,5 մլրդ դոլարից հասել է 10 մլրդ դոլարի:
ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները սկսվել են 2023 թվականի մարտին։