Հետևեք մեզ։

Ադրբեջանը կրկին Հայաստանին «մեղադրում է ականների ճշգրիտ քարտեզները չտրամադրելու մեջ»

17:39, 17 մայիս 2023
Ադրբեջանը կրկին Հայաստանին «մեղադրում է ականների ճշգրիտ քարտեզները չտրամադրելու մեջ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին ունեցած ելույթում նշել է, որ «Հայաստանի կողմից ականների ճշգրիտ քարտեզները չներկայացնելը խոչընդոտում են կատարվող ականազերծման աշխատանքներին»։

 

Բայրամովը նշել է նաև, թե «Ադրբեջանն ունի 4000 անհետ կորած, որոնց մասին լուր չկա». «Հայաստանը հրաժարվում է այդ ուղղությամբ տեղեկատվություն տրամադրել»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ