Հետևեք մեզ։

Կալիֆորնիայի նահանգապետը 40 միլիարդ դոլար է խնդրում Կոնգրեսից՝ անտառային հրդեհների հետևանքների վերացման համար

12:22, 22 փետրվար 2025
Կալիֆորնիայի նահանգապետը 40 միլիարդ դոլար է խնդրում Կոնգրեսից՝ անտառային հրդեհների հետևանքների վերացման համար

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Կոնգրեսից 40 միլիարդ դոլարի օգնություն է խնդրել՝ վերականգնելու անցյալ ամիս Լոս Անջելեսում ավերիչ անտառային հրդեհների հետևանքով վնասված տարածքները:

Այս մասին հայտնում The Washington Post-ը։

Նահանգապետը X սոցցանցային հարթակում նշել է, որ Լոս Անջելեսի ավերիչ հրդեհներից հետո վերականգնմանը համապարփակ մոտեցում է պահանջվելու.

«Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ Կոնգրեսին աջակցել Ամերիկայի ժողովրդին և օգնություն տրամադրել աղետների հետևանքով Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորինս արագ սկսելու վերականգնման ջանքերը»:

Վերլուծական