ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «Կիևի գող, պաթոլոգիկ ստախոս և մակաբույծ, ով հոգնեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»։
«Ռազմավարական անորոշությո՞ւն, ես այդպես չեմ կարծում։ Պարզապես կիևյան գողը, պաթոլոգիկ ստախոսը և մակաբույծը հոգնեցրել է Դոնալդ Թրամփին իր մեքենայություններով», - գրել է Մեդվեդևը անգլերենով՝ հրապարակման մեջ նշելով Թրամփի օգտահաշիվը։