ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է «Միկրոն», ով չափազանց հեռուն է գնացել Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարություններով։
«Վերջերս արևմտյան շրջանակները սիրում են խոսել, այսպես կոչված, ռազմավարական անորոշության մասին՝ որպես միջազգային կարևոր խնդիրների լուծման մեթոդ: Այդ մասին խոսում են փորձագետներ և նույնիսկ դժվար ճակատագրեր ունեցող առանձին քաղաքական գործիչներ: Օրինակ, մի տարօրինակ փոքրիկ մարդ կա՝ Միկրոն անունով, նա աշխատում է ինչ-որ տեղ Ֆրանսիայում»,- գրել է Մեդվեդևը։
«Մի տարօրինակ փոքրիկ մարդ կա՝ Միկրոն անունով, նա աշխատում է ինչ-որ տեղ Ֆրանսիայում»․ Մեդվեդևը Մակրոնի մասին
12:53, 22 փետրվար 2025
