Հետևեք մեզ։

Շինծու խաղաղությունը, որը շանտաժ կամ կապիտուլյացիա է, խաղաղություն չէ․ Բերբոքը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

13:07, 22 փետրվար 2025
Շինծու խաղաղությունը, որը շանտաժ կամ կապիտուլյացիա է, խաղաղություն չէ․ Բերբոքը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի ամերիկյան կողմը բախվի իր քաղաքականության հետևանքներին:

«Մենք կմեծացնենք ճնշումը ամերիկացիների վրա, որպեսզի նրանք հասկանան, որ շատ բան կկորցնեն, եթե դադարեն աջակցել Եվրոպայի լիբերալ ժողովրդավարություններին»,- նշել է Բերբոքը, հավելել՝ ոչ ոք իրավունք չունի պատերազմի և խաղաղության մասին որոշումներ կայացնել՝ շրջանցելով Ուկրաինան կամ Եվրոպան:

Նա նշել է, որ անհրաժեշտ է նոր «բեկումնային պահ», ինչպես երեք տարի առաջ, երբ Ուկրաինայում սկսվեցին ռազմական գործողությունները։

«Շինծու խաղաղությունը, որը շանտաժ կամ կապիտուլյացիա է, խաղաղություն չէ: Ընդհակառակը, դա է՛լ ավելի մեծ պատերազմի ու հետագա բռնության  նախապատրաստություն է»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Վերլուծական