Հետևեք մեզ։

Եվս երկու իսրայելցի պատանդ ազատ է արձակվել

13:33, 22 փետրվար 2025
Եվս երկու իսրայելցի պատանդ ազատ է արձակվել

 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը երկու իսրայելցի պատանդների է հանձնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, վերջինս էլ ազատ արձակված անձանց փոխանցել է իսրայելական կողմին:

«Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը:

Պատանդների ազատ արձակումը հաստատել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ պատանդներն արդեն գտնվում են հրեական կողմում: 

Նշվում է, որ պատանդների հանձնումը տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ազատ արձակվածներն են Ավերա Մենգիստուն և Թալ Շոամը: Երկուսն էլ արդեն տեղավորվել են Կարմիր խաչի մեքենաներում։ 

Նշվում է, որ ևս չորս պատանդ, որոնք նախատեսվում է ազատ արձակել փետրվարի 22-ին, կհանձնվեն Կարմիր Խաչին՝ Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ ճամբարում:

Ավելի վաղ, 6 պատանդի ազատ արձակման մասին հայտնել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:

 

Վերլուծական