Հետևեք մեզ։

Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանից բարձր ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող կիսապաշտպաններից է

13:47, 22 փետրվար 2025
Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանից բարձր ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող կիսապաշտպաններից է

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող կիսապաշտպաններից մեկն է աշխարհում, տեղեկանում ենք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատող «Transfermarkеt»–ի տվյալները։

Միլանի «Ինտերի» խաղացող 36-ամյա Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո:

Ֆուտբոլիստների այս կատեգորիայում նույն տրանսֆերային արժեքն ունի միայն «Ռեալի» 39-ամյա ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը:

Այս տարիքային ֆուտբոլիստների շարքում առավել բարձր արժեք ունեն Լիոնել Մեսսին (37 տարեկան, 20 միլիոն եվրո), Ռոբերտ Լևանդովսկին (36 տարեկան, 15 միլիոն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն (40 տարեկան, 12 միլիոն եվրո), Կարիմ Բենզեման (37 տարեկան, 8 միլիոն եվրո), Թոմաս Մյուլլերը (35 տարեկան, 6 միլիոն եվրո):

Վերլուծական