Հետևեք մեզ։

«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից. Թաթոյան

16:53, 22 փետրվար 2025
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից. Թաթոյան

ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորի սկանդալային մեկնաբանությանը:

«Նրա իշխանության մեջ մյուսները կա´մ զոհեր են, կա´մ գործիքներ:

Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:

ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»,- գրել է  Թաթոյանը:

 

«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր մեկնաբանությունները

Վերլուծական