Հետևեք մեզ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12 աստիճան ցուրտ

16:59, 22 փետրվար 2025
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12 աստիճան ցուրտ

Հանրապետության տարածքում` փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երևանում փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12, վաղը ցերեկը՝ -2-4։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -18-22, ցերեկը՝ -9-13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -9-12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -5-8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -7-12,

Լոռիում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -6-10,

Տավուշում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -2-5,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -9-13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -11-16 ցերեկը՝ -4-8,

Արարատում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-6,

Արմավիրում գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -1-4,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -17-21, ցերեկը՝ -9-13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-7-10, ցերեկը՝ -1-4,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -6-9։

Վերլուծական