Փետրվարի 19-ին Սյունիքի մարզում` Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանը փետրվարի 15-ին գյուղում հրազենից կրակոցներ է արձակել, որի արդյունքում կան նաև մարմնական վնասվածքներ ստացած անձինք:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։
Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 15-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ 64-ամյա Արտավազդ Հակոբյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացի 27-ամյա Արտավազդ Մելքումյանի հետ, որի ընթացքում ձեռքով 1 անգամ հարվածել է վերջինիս դեմքին և սպառնացել, որ հրացանով կվնասի, ինչից հետո Ա. Հակոբյանը տանից վերցրել է իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ԻԺ» տիպի 1 փողանի 12 տրամաչափ որսորդական ողորկափող հրացանը, մոտեցել Ա. Մելքումյանին, ով էլ անախորժությունից խուսափելու համար դիմել է փախուստի:
Սյունիքի մարզում կրակnցներ են հնչել. կասկածյալը Դավիթ Բեկի նախկին գյուղապետն է. Shamshyan.com
20:30, 22 փետրվար 2025
