Ռուսաստանի նախագահը տեսակապով Անվտանգության խորհրդի հանդիպում է անցկացրել:
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրակարգում է հետխորհրդային տարածքում Մոսկվային ամենամոտ գործընկերների և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։
Կրեմլի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ստացել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի զեկույցները դիվանագետի վերջին այցերի մասին։ ՌԴ նախագահը խնդրել է Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացնել դրանց արդյունքները: