Հետևեք մեզ։

Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց՝ առաջ անցնելով Թուրքիայի և Ադրբեջանի մարզիկներից

21:18, 22 փետրվար 2025
Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց՝ առաջ անցնելով Թուրքիայի և Ադրբեջանի մարզիկներից

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում:

 

Եզրափակչում Դավթյանը վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը:

 

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում օղակների վարժության եզրափակիչում Հակոբ Սերբոյանի գլխավորած հավաքականի անդամը վաստակեց 14.133 միավոր՝ հետ թողնելով Ադրբեջանը եւ Թուրքիան ներկայացնող մարմնամարզիկներին:

 

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է:

 

Աշխարհի գավաթի որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), ինչպես նաև Արթուր Դավթյանը (հենացատկ):

Վերլուծական