Հետևեք մեզ։

Հոսպիտալում զինծառայող է մահացել

22:21, 22 փետրվար 2025
Հոսպիտալում զինծառայող է մահացել
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը
 
 
«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ
նշել. կպարզի փորձաքննությունը»,-ասաց նա:
Թորոսյանի խոսքով` ըստ նախնական բժշկական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել։
 
 
Նշենք, որ օրերս սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել: Հավելենք, որ սոցցանցերի տեղեկությունների համաձայն` զինծառայողը Սիսիանից էր, նրա անունը Արտակ Վարդանյան է։

Վերլուծական