Հետևեք մեզ։

Հոսպիտալում մաhացած զինվորը Սիսիանից էր, hայրն էլ վերջերս էր մաhացել. News.am

21:04, 22 փետրվար 2025
Հոսպիտալում մաhացած զինվորը Սիսիանից էր, hայրն էլ վերջերս էր մաhացել. News.am

Երեկ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին: Սիսիանի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նախնական տեղեկություններով տղան մահացել է թոքաբորբի հետևանքով:

«Շատ լավ, շնորհքով, խելացի տղա էր, համեստության տիպար: Ապրում էր ծնողների ու քրոջ հետ: Հայրն էլ ամիսներ առաջ էր մահացել… Արտակը Իջևանում էր ծառայում. ինքը քաշի խնդիր ուներ, բանակ չպետք է գնար, բայց զորակոչեցին: Մնացին մայրն ու քույրը: Մայրը հասցրել է Սիսիանից հասնել Երևան՝ հոսպիտալ, տեսնել որդուն, որից հետո նոր գրանցվել է տղայի մահը: Սարսափելի ցավ է բոլորիս համար, խոսքեր չկան…»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները