Հետևեք մեզ։

Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ. դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն

08:35, 23 փետրվար 2025
Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ. դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն

Դատարանը սահմանափակեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:  Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, դատական նսիտից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։

 

Մելիքյանի խոսքով՝  Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների,  հարկադիր կատարողների եւ նրանց ընտանիքի անդամների մասին:

 

«Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար կգան ու կասեն՝  Էդգար  ջան, գնացինք: Ցավում ենք այս որոշման համար»,-ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները