Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները` հայ համայնքի հետ, բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։
Համայնքի անդամները հավաքվել էին՝ պահանջելու միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Բողոքի ակցիան ավարտվել է զոհերի հիշատակը հարգելով և հայ ռազմագերիների ազատ արձակման համար հնչեցված աղոթքով: