Հետևեք մեզ։

Բելառուսում մեր հայրենակցուհի բլոգերը հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր եղանակները և կապերը` իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար. Իվետա Տոնոյան

10:49, 23 փետրվար 2025
Բելառուսում մեր հայրենակցուհի բլոգերը հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր եղանակները և կապերը` իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մանրամասներ է հայտնել Բելառուսում ազգությամբ հայ բլոգերի  վերաբերյալ, որի խնդիրը Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է. 

 

«Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ էր ու բարդություններով լի։


Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար։


Այս պահին սահմանափակվենք այսքանով. երբ գործ ունենք ռեալ մարդու կյանքի հետ, այլ պետության տարածքում, նրա օրենսդրության տիրույթում, պետք է լինել շատ զգույշ, որովհետև նվազագույն սխալը կարող է լրջագույն հետևանքներ հասցնել հենց այդ մարդուն։

Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը Բելլային հրավիրել է Հայաստան: Հուսանք, որ Բելլան շատ շուտով կլինի հայրենիքում»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները