Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը շուտով կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկեն հարցերի լայն շրջանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սերգեյ Լավրովը բանակցություններ է ծրագրել Թուրքիայում։ Քննարկվելու են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,- նշել է նա։
Ռուս նախարարն այս շաբաթ մի շարք արտասահմանյան այցեր է կատարել։ Փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բանակցություններ, Լավրովը մասնակցել է G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը Յոհանեսբուրգում (Հարավային Աֆրիկա): Զախարովան ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ՌԴ ԱԳ նախարարը մոտ ժամանակներս կայցելի Իրան։