Հետևեք մեզ։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթողներ

18:28, 23 փետրվար 2025
Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթողներ

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող մրցաշարում  Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,900 միավոր:

 

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,133 միավոր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդ տեղն է գրավել:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, որոնք իրենց նորամուտն են նշել մեծահասակների պայքարում, հանդես են եկել նժույգ-թափեր վարժության եզրափակչում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 4-րդ և 8-րդ հորիզոնականները:

Վերլուծական