Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ ՊՆ-ն լուսանկարներ է ներկայացրել

18:44, 17 մայիս 2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ ՊՆ-ն լուսանկարներ է ներկայացրել
Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է լուսանկարներ, որում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:
 
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:
 
Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
 
Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:
 
Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի: