Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Թուրքիա։ Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել է, որ թուրքական դիվանագիտական առաքելության ղեկավար Հաքան Ֆիդանը ծրագրում է Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Ուկրաինայում։