Հետևեք մեզ։

Ես պատասխանատվություն եմ կրում այս արդյունքի համար. Շոլցն ընդունել է պարտությունն ու շնորհավորել հաղթողին

20:55, 23 փետրվար 2025
Ես պատասխանատվություն եմ կրում այս արդյունքի համար. Շոլցն ընդունել է պարտությունն ու շնորհավորել հաղթողին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է պարտությունը Բունդեսթագի ( ընտրություններում:

 

«Սա դառը արդյունք է կուսակցության համար, դա կորուստ է ընտրություններում»,- ասել է Շոլցը Բեռլինում` քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո։

 

Շոլցը նշել է, որ ինքը կարողացել է հաղթանակի հասնել 2021 թվականի ընտրություններում, սակայն այս ընտրություններում պարտությունը նույնպես իր պատասխանատվությունն է։ «Ես պատասխանատվություն եմ կրում այս արդյունքի համար»,- ասել է կանցլերը։

 

Նա նաև շնորհավորել է Քրիստոնյա-դեմոկրատական ​​միության (CDU) և Քրիստոնյա-սոցիալական միության (CSU) դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։

 

Շոլցի կուսակցությունը պարտվել է ընտրությունում

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները