Հետևեք մեզ։

Ֆրանցիսկոս պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում. նոր հիվանդություն է սկսվել

21:10, 23 փետրվար 2025
Ֆրանցիսկոս պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում. նոր հիվանդություն է սկսվել

Թոքաբորբով տառապող Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, թեև գիտակցության մեջ է։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ 88-ամյա պոնտիֆիկոսի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել:

 

«Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, թեև նա չի ունեցել շնչառական ճգնաժամի կրկնություն ինչպես նախորդ օրը: Արյան որոշ անալիզներ ցույց են տալիս նախնական թեթև երիկամային անբավարարություն, որն այժմ վերահսկվում է: Թթվածնային թերապիան շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Բժշկական կանխատեսումը մնում է «պահպանված՝ սպասելով բուժման արդյունքներին»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները