Հետևեք մեզ։

Թուրքիայում կկայանա Էրդողան-Լավրով հանդիպումը

07:16, 24 փետրվար 2025
Թուրքիայում կկայանա  Էրդողան-Լավրով հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով այցով ժամանել է Անկարա, RIA Novosti-ի թղթակցին հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։ Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել կիրակի երեկոյան։ Ինչպես ավելի վաղ RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը ակնկալում է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում։

 

«Նախագահի (Թայիփ Էրդողանի) երկուշաբթի նախատեսված ժամանակացույցը ներառում է հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ», - հաղորդում է վարչակազմը։ Սպասվում է, որ Թուրքիայի ղեկավարը ՌԴ ԱԳՆ ղեկավարին կընդունի Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները