Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ կոլեգիայի նիստ։
Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նախարարի տեղակալների, զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, առանձին հրամանատարի, ՊԱՀ ռեկտորի, ամբիոնների, վարչությունների և զորամասերի հրամանատարների մասնակցությամբ վերլուծվել են անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները և քննարկվել 2025 թվականին սպասվող անելիքները։
Մասնավորապես ուշադրությում է դարձվել հայ-ադրբեջանական պայմանական սահմանի ներկայիս օպերատիվ պայմաններին և 2024 թվականի ընթացքում ադրբեջանական բանակի գործողություններին։