Զոհված ծինծառայողների ծնողները հրապարակել են, թե ինչ են խոսել Աշոտ Փաշինյանի հետ։ Նրանք Աշոտ Փաշինյանին հանդիպել են դատարանի մոտ, ասել՝ արի, տղամարդավարի խոսենք։ Աշոտ Փաշինյանը քայլել է դեպի այն մեքենան, որ զոհված զինծառայողի մայրն առաջարկել է նստել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ-ն հայտնել էր, որ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին և նշել էին, «Որդիների կանչ» ՀԿ-ի ներկայացուցիչներին։ Պատերազմին անմահացած Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի առևանգում չի եղել․ «Ծնողներից մեկն Աշոտ Փաշինյանին ասել է՝ նստիր մեքենան, գնում ենք Եռաբլուր, որ տեսնես՝ հերդ ինչ է արել, դուռը բացել՝ նստել է, ճանապարհի կեսից իջել է»։
Տեսանյութն՝ այստեղ